Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրերին
Արագածոտնի և Շիրակի մարզեր կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկայում, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.:



Վարչապետը ներկա է գտնվել Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացել ստեղծված պայմաններին: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021-2025թթ.:



Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում վարչապետը շրջել է կրթական հաստատությունում, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացված շինարարական աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «Թվով 22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025թթ.:










