Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հայաստանում կանցկացվի ավանդական ճարտարապետության «Հայկական տուն» մրցույթը
Սկզբնաղբյուր http://news.am/arm/news/225137.html
Հայաստանում կանցկացվի ավանդական ճարտարապետության «Հայկական տուն» մրցույթը, օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Ըստ նրա՝ մրցույթին նախարարությունն ակնկալում է տների նոր եւ հետաքրքիր նախագծեր ոչ միայն ընդհանրապես հայկական ոճով, այլեւ այս կամ այն քաղաքների ոճով (Գյումրի, Գորիս եւ այլն): «Այսպիսով, մեզ մոտ կհավաքվեն տասնյակ նախագծեր, այդ թվում նաեւ՝ աշխատանքային, որոնք նախարարությունն անվճար կտրամադրի Հայաստանի քաղաքացիներին», - նշել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ դա կօգնի քաղաքներին հաղորդել իրենց ճարտարապետական դեմքը: