Առաջնահերթություններն՝ ըստ կառավարության նոր ծրագրի
«Կառավարության նոր ծրագրի դրույթների իրականացումը բոլորիս համար պետք է դառնա առաջնահերթ խնդիր, սակայն մեր անելիքներն առավել ընդգրկուն են, մենք ոլորտում ունենք բազմաթիվ այլ ծրագրեր և հիմնահարցեր, որոնք ի լրումն պետք է իրականացնենք»,- հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտին վերաբերող հատվածը:
Մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, նա ներկայացրել է քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալներ Արամ Բադալյանին և Արմեն Ղուլարյանին՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական կրթությունը և անցած ճանապարհը, հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը դրականորեն կանդրադառնա ոլորտի վրա:
Կառավարության նոր ծրագրով հաստատված՝ քաղաքաշինության և ճարտարապետության առաջնահերթությունների մասին խոսելով, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ առանձին ոլորտները կհամակարգեն դրանց համար պատասխանատու փոխնախարարները:
Անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված` ապօրինի շինարարության դեմ պայքարի հիմնահարցին, նա հանձնարարել է քաղաքաշինության պետական տեսչությանը` ներկայացնել պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում նաև` օրենսդրական փոփոխություններ:
Քաղաքաշինության նախարարը հանձնարարել է բոլոր պատասխանատուներին մասնագիտական և հանրային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել ոլորտի խնդիրների լուծման բարելավմանն ուղղված առաջարկություններ: