Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաներն ուսումնասիրել են 3 դպրոցի շենքերի տեխնիկական վիճակը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն այցելել են Երևանի Է. Թելմանի անվան N13 հիմնական դպրոց։ Նախագծային կազմակերպության և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ նրանք դիտարկել են գոյություն ունեցող շենքի վիճակը, քննարկել նախագծային հնարավոր լուծումները։

Այնուհետև կոմիտեի պաշտոնյաներն այցելել են Արագածոտնի մարզ՝ ուսումնասիրելու Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների գոյություն ունեցող շենքերի վիճակը։ Նրանք դիտարկել են մինչ այժմ կատարված աշխատանքները։ Նախատեսվում է մասնագիտական քննարկումների միջոցով գտնել առավել արդյունավետ լուծումները և հստակեցնել հաջորդող քայլերը։





