Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
2012-06-18
ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանյանին և որպես մասնագետ, և որպես նախարար, և որպես գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձությունների միջով: Համոզված եմ, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այս փոփոխությունը լինի սահուն և որպեսզի նորանշանակ նախարարը կարողանա սահուն կերպով անցնել իր պարտականությունների կատարմանը: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից: Մենք ձեզ հետ միասին կարողացել ենք իրականացնել մեր պետության պատմության մեջ ամենամեծածավալշինաշխատանքը: Աղետի գոտում իրականացվել են 250 մլն դոլարի շինաշախատանքներ, ինչի արդյունքում շուրջ 6000 անօթևան ընտանիքներ բնակարաններ կստանան պետության կողմից: Ըստ էության, դրանով իսկ աղետի գոտում կատարվեց որակական փոփոխություն: Նախարարության առջև այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնավորապես, շինարարության որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործառույթներ, այդ մշակույթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպություններին, էապես ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողությունը: Սա այն խնդիրն է, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հանրությունն արդարացիոներն ներկայացնում է նոր և ավելի խիստ պահանջներ և այս փուլում մենք պարտավոր ենք իրականացնել հենց այդպիսի փոփոխություններ»:
gov.am