Հստակեցվում է ստուգումների մեթոդաբանությունը
ՀՀ կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված <<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը (հավելված):
<<Որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացումը եւ դրանով իսկ ապահովելու տեսչական նոր համակարգի ներդրումն ու դրա արդյունավետությունը,- որոշման նախագիծը գործադիրին ներկայացնելիս նշեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը իրենից ներկայացնում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը ըստ ռիսկայնության եւ դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը: Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը եւ ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան նաեւ քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարական օբյեկտում իրականացվող ստուգման արդյունքում վերլուծել եւ գնահատել վերահսկման ենթակա գնահատվող սուբյեկտներին` ըստ քաղաքաշինական ոլորտում առկա նրանց ռիսկի գործոնների, եւ ձեւավորել տվյալների բազա` գնահատվող սուբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: