Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
Սիրելի΄ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն առիթ է մեծարանքի և երախտագիտության խոսքերով ընդգծելու կանանց կարևորությունը մեր կյանքում։ Առիթ՝ շնորհակալություն հայտնելու անսահման նվիրման, հոգատարության, աշխարհի ներկապնակը վառ գույներով լցնելու համար։
Քաղաքաշինության կոմիտեի սիրելի΄ գործընկերուհիներ, դուք համակարգի մյուս աշխատակիցների հետ կիսում եք պատասխանատու գործի հաջողություններն ու դժվարությունները՝ պատվով կատարելով ձեզ վստահված առաքելությունը։ Բարձր գնահատելով ձեր ավանդը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ արժանապատիվ և սրտացավ աշխատանքի համար։
Քաղաքաշինության բնագավառի սիրելի΄ կանայք, բնությունից ձեզ տրված՝ ընտանիքն անսասան պահելու և ջերմ անկյուն ձևավորելու հատկությունը դուք կիրառում եք նաև մասնագիտության մեջ՝ նախագծելով և ստեղծելով քաղաքաշինական հարմարավետ և բարեկարգ միջավայրեր։ Լինելով նոր կյանքի աղբյուր՝ դուք միաժամանակ նոր գաղափարների և ոգեշնչման աղբյուր եք։
Սիրելի΄ մայրեր, ձեր ուսերին սերունդներ կրթելու և հայ զինվոր դաստիարակելու աստվածային առաքելությունն է: Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակշրջանում մաղթում եմ, որ ընտանիքներում սերունդների միջև կապը երբեք չընդհատվի, և դուք վայելեք ձեր ընտանեկան երջանկությունը:
Սիրելի΄ հայուհիներ, առողջ եղեք, սիրված ու գնահատված և շարունակեք ձեր արևային ժպիտով յուրահատուկ իմաստ և երանգ հաղորդել մեր կյանքին։
Արմեն Ղուլարյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ