ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքը “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրին
Համաձայնեք, որ քաղաքաշինության ոլորտը օբյեկտիվորեն բարդ ոլորտ է, քանի որ առնչվում է հասարկության բոլոր շերտերին, հետեւաբար ծագած խնդիրներն էլ առավել ակնառու եւ սուր են: Այո, ինչպես նկատեց հանրապետության նախագահը, որի քննադատությունը լուրջ հիմքեր ուներ, դեռեւս քաղաքաշինության ոլորտում էլ խնդիրներ կան եւ դեռեւս կան մարդիկ, որ թյուրիմացաբար կարծում են, թե կարող են, այսպես ասած, կիրառել հին մեթոդները: Իմ պաշտոնեավարության առաջին օրվանից լուրջ քայլեր են արվում բացառելու արատավոր երեւույթները, աշխատանքներ են տարվում մշակելու հստակ, համակարգված մեխանիզմներ` կոնկրետ որակական արդյունքների հասնելու համար:
Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ հսկողությունը, ինչպես նաեւ ԾԻԳ-ի գործունեության բաց եւ թափանցիկ գործելաոճն ապահովելու նպատակով, իմ անմիջական հսկողությամբ ստեղծվել է հանձնաժողով: Շատ եմ կարեւորում մրցույթների անցկացման ժամանակ զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը եւ օգտվելով առիթից կոչ եմ անում նրանց ակտիվություն ցուցաբերել այդ հարցում: Ի դեպ, մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով, այսուհետ, մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով կցուցադրվի համացանցում:
Հանրային գրադարանի նորոգման խնդիրների հետ կապված, նախագահի հանձնարարականի առնչությամբ տեղեկացնեմ, որ գրադարանում կատարված շինարարական աշխատանքների ընթացքը պարզելու նպատակով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում նախարարությունում ստեղծված հանձնաժողովը: Նախագահի խորհրդակցությունից անմիջապես հետո, ես անձամբ այցելել եմ Հանրային գրադարան, վիճակն, իսկապես մխիթարական չէր: Գրադարանի տնօրինության հետ հանդիպումից եւ շինաշխատանքներին ծանոթանալուց հետո, հանձնաժողովին խստորեն հանձնարարել եմ, հնարավորինս սեղմ ժամկետում, ամփոփել ուսումնասիրությունները եւ նյութերը հանձնել դատաքննչական մարմիններին