-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը մասնակցել են «Մերիդիան» էքսպո կենտրոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած շրջայցին։

Կենտրոնում նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17):
Վարչապետին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։
Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:





Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/23/Nikol-Pashinyan-COP-17/