-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Համատեղ շրջայց՝ Հովտամեջի դպրոցի շինարարական հրապարակ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը և Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի Հովտամեջի դպրոցի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող և նախագծային ընկերությունների ներկայացուցիչները։
Պաշտոնյաները դիտարկել են դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքը, քննարկել ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր։ Նախագծողին ու շինարարին տրվել են հանձնարարականներ՝ ընթացիկ խնդիրները շտկելու և քննարկված հարցերը սեղմ ժամկետում կարգավորելու վերաբերյալ։ Շեշտադրվել է աշխատանքները պատասխանատվությամբ, բարեխղճորեն, բարձր որակով և պայմանագրային ժամկետներում իրականացնելու կարևորությունը։
