Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Եղիազար Վարդանյանը դիտարկել է Երևանի N194 հիմնական դպրոցի վերանորոգման ծրագրի ընթացքը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան N194 հիմնական դպրոցի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող և նախագծային ընկերությունների ներկայացուցիչները։

Դիտարկվել է դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքը, քննարկվել են ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր և ներկայացվել նոր առաջարկներ։

Եղիազար Վարդանյանը նշել է, որ կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերը մշտապես կոմիտեի ուշադրության կենտրոնում են, միաժամանակ ընդգծել է կոմիտեի պատրաստակամությունը՝ քննարկելու նոր գաղափարները և աջակցելու ծրագրերի արդյունավետ իրագործմանը։

