Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցկամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին:
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Քաղաքաշինության կոմիտեն փոփոխություն է կատարել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։
Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։
Նորություններ
Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում։
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է նախորդ նիստից հետո իրականացված ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաև նոր նախաձեռնություններին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կոտայքի մարզում այցելել է Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, որի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդլայնված կազմով աշխատանքային քննարկմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։
Մայիսից կիրառության մեջ են մտել շինհրապարակների կահավորման և կազմակերպման՝ ամիսներ առաջ խստացված նորմերը։ Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր ընթացող շինարարության փոշուց հանրության դժգոհությանը: