ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

06.11.2018

Ամփոփվել են վիճակահանության արդյունքները

Նոյեմբերի 2-ին մեկնարկել և 5-ին ավարտվել է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը:

Բազմաբնակարան շենքերում նախատեսված 265 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանությանը մասնակցել են բնակարան ձեռք բերելու հավակնորդ 465 պետական ծառայողներ:

Վիճակահանության ավարտին 258 բնակարաններ գտել են իրենց շահառուներին, իսկ 7 բնակարան շահող հավակնորդ չի ունեցել:

Չխաղարկված 7 բնակարանների համար կրկին կկազմակերպվի վիճակահանություն, որի մասին սահմանված կարգով կիրազեկենք:

Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, ավտոկայանատեղիի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:
 
Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինության կոմիտեն: