ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

31.10.2018

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 4-րդ փուլի բնակարանների վիճակահանությունը մեկնարկելու է նոյեմբերի 2-ին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:

Համաձայն հրամանի վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ին յուրաքանչյուր օր ժամը 9.30-ից մինչև 18.00-ն և կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև բոլոր բնակարանի խաղարկությունը:

Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինության կոմիտեն:

Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից):