ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

21.12.2017

Կառավարությունը հաստատել է պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի կանոնները

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի չորրորդ փուլի պայմանների մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը Սարգսյանը նշել է, որ առայսօր իրականացված երեք փուլերի ընթացքում լուծվել է 735 բնակարանների ծրագիր, իսկ չորրորդ փուլով ավելացվելու է ևս 265-ը` այդպիսով լրացնելով նախնական նիշը (մոտ 1000 բնակարան):

Հիշեցնենք, որ պետական ծառայողների համար նախատեսված ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին և որի իրականացման աշխատանքները ՀՀ կառավարության անունից իրականացնում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: