ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

04.05.2017

Ի գիտություն` պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 3-րդ փուլի հավակնորդների

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ ծառայողների ցուցակը:

Նույն հրամանով սերվերի տվյալների բանկ մուտք գործելու, բանալի ստանալու և բնակարանների ընտրության վերջնաժամկետ սահմանվել է 2017 թվականի մայիսի 26-ը:

Այդ կապակցությամբ Ծրագրի հավակնորդների էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվելու են ծանուցումներ, որոնցում նշված կլինի Կոմիտեի արտաբյուջետային հաշվի համարը: Անհրաժեշտ է, որ հավակնորդները նշված հաշվեհամարին կատարեն 400.000 դրամ վճարում և վճարման կտրոնը ներկայացնեն Կոմիտե` մուտքի բանալի ստանալու համար (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ, 448 սենյակ):

Հորդորում ենք հավակնորդներին պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստը և սահմանված ժամկետում կատարել անհրաժեշտ գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N1209-Ն որոշմամբ մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը, որի աշխատանքները` բաշխման ու վաճառքի, Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: