ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

03.03.2017

Ի գիտություն` պետծառայողների համար Ադոնց 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի շահառուների

ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատված պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվել է բազմաբնակարան շենքային համալիր:

Ծրագրի շրջանակներում կառուցված շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպել և ղեկավարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Որոշմամբ սահմանված ժամկետներում (2017 թվականի մարտ) բնակարանների հանձնումը կազմակերպելու նպատակով ծրագրի շահառուների էլեկտրոնային փոստի հասցեներին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստից (info@minurban.am) ուղարկվում են ծանուցումներ` բնակարանների առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման օրվա, վայրի, ժամի, ինչպես նաև լրավճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշումներով:

Խնդրում ենք բոլոր շահառուներին` պարբերաբար ստուգել էլ. փոստը և ծանուցման մեջ նշված օրը, անհրաժեշտ փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր, վճարման անդորրագիր) ներկայանալ նոտարական գրասենյակ: