ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

14.02.2017

Հաստատվել է պետական ծառայողների կողմից երրորդ փուլի բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:


Հրամանով դիմում-հայտերի  ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:


Դիմում-հայտերի, ինչպես նաև գերատեսչական տեղեկանքի ձևերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/Scan%2005-N.pdf:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը ():

Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.

1. Արաբկիր - Կոմիտասի 41, աշխատանքային ժամերը` երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45, շաբաթ` 10:00-14:00
2. Կասկադ - Թամանյան 1 տարածք 70, Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
շաբաթ-կիրակի` 11:15-19:45
3. Կենտրոն - Պուշկինի 21/1 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
4. Կոմիտաս - Կոմիտասի 30, Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
5. ՀՍՎ (գլխամաս) - Գր. Լուսավորչի 13 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 կամ 011-621-711 հեռախոսահամարներով: