ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

18.01.2017

Իրականացվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը

2014 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետկան ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որի շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով:
Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26):


Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ պետական ծառայողների հետաքրքրությունը և բնակարանների մեծ պահանջարկը ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ Ադոնց փողոցի N 6/2 հասցեում 175 բնակարանով մեկնարկեց երկրորդ փուլը, իսկ բնակարանների բաշխումն իրականացվեց վիճակահանության մեկ փուլով:


Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի ավարտը նախատեսվում է 2017 մարտ, իսկ 6/2-ում կառուցվող համալիրի ավարտը՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին:


 Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ տրվել է Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: