ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

18.11.2016

Մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլը

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի պայմանների և վաճառքի կարգի մասին որոշման նախագիծը:


2014 թվականին մեկնարկած ծրագիրի առաջին փուլում Երևանի Ադոնցի փողոցի N 6/1, իսկ 2016-ին մեկնարկած 2-րդը փուլում Ադոնց N 6/2 հասցեում կառուցվող շենքերում, մատչելի պայմաններով բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու հնարավորություն են ստացել համապատասխանաբար 266 և 175 պետական ծառայողներ:

Նշենք, որ ծրագրի երրորդ փուլի անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի իրականացումից հետո բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողների մեծ թվով: