ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

20.10.2016

Քաղաքաշինության ոլորտը` կառավարության ծրագրում

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որտեղ  քաղաքաշինության ոլորտն արտացոլված էր հետևյալ կետերով.

* Քաղաքաշինություն

• երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ.

• քաղաքաշինական խոշոր համալիրների ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում միջազգային ներդրումային ցուցահանդեսներում.

• եռամսյա ժամկետում քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկում.

• 6 ամսվա ընթացքում՝

ա. քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացում,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների հետագա օգտագործմանն ուղղված առաջարկությունների մշակում.

* 2017-2021 թվականների ընթացքում հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերով ապահովելու խնդրի ամբողջական լուծում։