ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

18.07.2016

Կայացավ պետծառայողների բնակարանների վիճակահանությունը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն  որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:
Բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 175-ն է. արդեն իսկ կայացած վիճակահանությանը մասնակցում էին նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ 453 պետական ծառայողներ: Ի դեպ բոլոր բնակարանները գտել են իրենց սեփականատերերին:
Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով:

Հիշեցնենք, Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականի դեկտեմբերին: