ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.02.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի հանդիպումը: Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված առաջարկությունների փաթեթի իրագործման ուղղությամբ նախորդ հանդիպմանը հաջորդող ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Միաժամանակ, Վարչապետի հանձնարարականի համաձայն քննարկվել է Վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N1000-Ա որոշման համաձայն Կադաստրի կոմիտեի համակարգմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը: Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Լոռու և Շիրակի մարզպետարանների, Գյումրու, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատուներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: