Ո՞ր իրավական ակտերով է ապահովվում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


Ո՞ր իրավական ակտերով է ապահովվում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կիրարկումն ապահովվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  հետևյալ որոշումներով՝

1. ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1533-Ն որոշում
/ http://minurban.am/lows/files/1533k.%20voroshum.pdf /

2. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշում
/ http://minurban.am/lows/files/777N.docx.pdf /

3. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշում                                                                   
/ http://minurban.am/lows/files/775N.docx.pdf /

4. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշում  
/ http://minurban.am/lows/files/788N.docx.pdf /

5. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշում
/ http://minurban.am/lows/files/774N.docx.pdf /: