Կոմիտեի նախագահի կենսագրություն - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Կոմիտեի նախագահի կենսագրություն

Վահագն Վանիկի Վերմիշյան

Համառոտ կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին, ք. Ստեփանավանում:

Կրթություն
1981-1989թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ,
1986-1989թթ. - «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոց` ճարտարապետ,
1989-1991թթ.- Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ,
1993-2013թթ. «VeK SPb» ճարտարապետական գրասենյակի հիմնադիր՝ ք. Սանկտ-Պետերբուրգ, այնուհետև մի քանի տարի անց Մոսկվայում հիմնադրել է «VEK Group» ճարտարապետական գլխավոր գրասենյակը,
2013-2014թթ. - «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն` ՌԴ,
2014-2017թթ. - ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ,
2017-2018թթ. - Երևանի քաղաքապետի խորհրդական,
2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Այլ տվյալներ
1983-1985թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989թ-ի փետրվարին քաղաքային գործադիր կոմիտեի կողմից Հայաստանում երկրաշարժից հետո հայտարարված «Ստեփանավան քաղաքի զարգացման հայեցակարգը» մրցույթում՝ Վ. Վերմիշյանի նախագիծը ստացել է ԵրՊԻ-ի գլխավոր մրցանակը: Այդ ժամանակ N3 արվեստանոցում մշակվում էր Ստեփանավան քաղաքի վերականգնման և զարգացման գլխավոր հատակագիծը, որի համահեղինակներից է Վ. Վերմիշյանը, ում մրցակցային աշխատանքը մասամբ կազմել է հետագա նախագծի հիմքը:
25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներում, Աֆրիկայում, տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երևանում, Դուբայում, Շանհայում, Խարթումում, Լյուբլյանայում:
Նախագծերից են` «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների նախագիծը, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով, մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: